Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Երեխաների նկատմամբ սեռական բռնության կանխարգելման և հասցեավորման ոլորտում դեռ կան լուրջ մարտահրավերներ
Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը մարդու իրավունքների ոլորտի ամենածանր և վտանգավոր խնդիրներից է և պահանջում է պետության անհապաղ ու համակարգային արձագանք։
Ազգային ժողովում 2025թ. տարեկան հաղորդման ներկայացման ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության խնդրին՝ ընդգծելով, որ դրա կանխարգելման, բացահայտման և պատշաճ քննության ուղղությամբ դեռ պահպանվում են լուրջ մարտահրավերներ։
Պաշտպանը կարևորել է միասնական և զգայուն մոտեցման ապահովումը՝ ինչպես իրավապահ համակարգում, այնպես էլ կրթության և մյուս ոլորտներում։ Անահիտ Մանասյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաև հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և հասցեավորման առանձնահատուկ կառուցակարգերի կարևորության վրա։
Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ բոլոր դերակատարները պետք է առավել զգայունությամբ վերաբերվեն նշված դեպքերին, պետք է բարեփոխվեն կանխարգելման մեխանիզմները, պետք է բացառվի երեխաներին նույնականացնող տվյալների հրապարակումը, հաշմանդամության հանգամանքով պայմանավորված` երեխաների, ծնողների թիրախավորումը, բացառապես այդ հանգամանքը հիմք ընդունելով` անձանց հայտնած տեղեկություններն անարժանահավատ համարելը, մասնագետները պետք է գիտելիք և հմտություն ձեռք բերեն բռնությունը ճանաչելու առնչությամբ, իսկ քննություն իրականացնող մարմինները պետք է տիրապետեն նման գործերի քննության առանձնահատկություններին:

Հունիսի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ մասնակցել է հաստատությունում գործող մշակութային ինքնագործ միավորման դատապարտյալների նախաձեռնությամբ և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կազմակերպված հանդիպում-քննարկմանը։

Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին շաբաթների ընթացքում իրականացվել է մասնագիտական վերապատրաստումների և աշխատանքային քննարկումների շարք՝ ուղղված ընտրական գործընթացների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ ապահովմանը և Պաշտպանի մանդատի պատշաճ իրագործմանը։

Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել քաղաքացի՝ տեղեկացնելով, որ ազատությունից զրկված իր ազգականը միջանձնային կոնֆլիկտի հետևանքով ստացել է կոտրվածք։ Դիմողը նշել է, որ քաղաքացուն ցուցված է եղել վիրահատական միջամտություն, որը, սակայն, դեռևս չի կազմակերպվել, և խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ նրա իրավունքների պաշտպանության հարցում։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները հունիսի 2-ին չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: