Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Ազատությունից զրկված քաղաքացու բժշկական օգնության իրավունքն իրացվել է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ
Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել քաղաքացի՝ տեղեկացնելով, որ ազատությունից զրկված իր ազգականը միջանձնային կոնֆլիկտի հետևանքով ստացել է կոտրվածք։ Դիմողը նշել է, որ քաղաքացուն ցուցված է եղել վիրահատական միջամտություն, որը, սակայն, դեռևս չի կազմակերպվել, և խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ նրա իրավունքների պաշտպանության հարցում։
Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին զանգահարել է նաև ազատությունից զրկված քաղաքացին։
Բարձրացված խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ անհապաղ կապ է հաստատվել ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանի աշխատակազմի կողմից ընդգծվել է ազատությունից զրկված անձի առողջության պահպանման և անհրաժեշտ բժշկական օգնության ժամանակին ու պատշաճ կազմակերպման ապահովման կարևորությունը։
Պաշտպանի միջամտությամբ և իրավասու մարմնի հետ համագործակցությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, և հաջորդ օրը տեղեկացվել է, որ ազատությունից զրկված քաղաքացու վիրահատական միջամտությունը կազմակերպվել և իրականացվել է։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակելու է հետևողականորեն ուշադրության կենտրոնում պահել ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքի արդյունավետ իրացման հարցերը։

Հունիսի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ մասնակցել է հաստատությունում գործող մշակութային ինքնագործ միավորման դատապարտյալների նախաձեռնությամբ և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կազմակերպված հանդիպում-քննարկմանը։

Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին շաբաթների ընթացքում իրականացվել է մասնագիտական վերապատրաստումների և աշխատանքային քննարկումների շարք՝ ուղղված ընտրական գործընթացների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ ապահովմանը և Պաշտպանի մանդատի պատշաճ իրագործմանը։

Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել քաղաքացի՝ տեղեկացնելով, որ ազատությունից զրկված իր ազգականը միջանձնային կոնֆլիկտի հետևանքով ստացել է կոտրվածք։ Դիմողը նշել է, որ քաղաքացուն ցուցված է եղել վիրահատական միջամտություն, որը, սակայն, դեռևս չի կազմակերպվել, և խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ նրա իրավունքների պաշտպանության հարցում։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները հունիսի 2-ին չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: