Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար
2010-2013թթ. - Հայ-Ռուսական համալսարանի (Սլավոնական) իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա,
2008-2010թթ.-Հայ-Ռուսական համալսարանի (Սլավոնական) իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա,
2004-2008թթ. - Հայ-Ռուսական համալսարանի (Սլավոնական) իրավագիտության ֆակուլտետի բակալավր։
2022թ․-ի մարտի 7-ից մինչ օրս – ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար,
2016-2022թթ․ - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գլխավոր քարտուղարի տեղակալ,
2015-2016թթ. - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության առաջատար մասնագետ,
2013-2014թթ. - «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ որպես «Կոռուպցիայի դեմ պայքար և հակակոռուպցիոն ռազմավարություն» առարկայի դասախոս,
2012-2016թթ. - «Ավետիք Մկրտչյանի անվան Երևանի տնտեսաիրավագիտական համալսարան»-ում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության իրավունք» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական իրավունք» առարկաների դասախոս։
2017-2018թթ․ - «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի փորձագետ։
2019թ․-ի հոկտեմբերի 16-ից 18-ը - «Անվտանգության ոլորտում կառավարման և վերահսկման մեխանիզմներ» թեմայով վերապատրաստման դասընթաց,
2019 թ․-ի սեպտեմբերի 11-ից 13-ը - «Հանրային հատվածի ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացում ներգրավված մասնագետների շարունակական մասնագիտական վերապատրաստում» թեմայով դասընթաց,
2019 թ․ - «ՄԱԿ-ի Ստամբուլյան արձանագրության՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասով արդյունավետ քննության իրականացում և փաստաթղթավորում» թեմայով դասընթաց,
2018 թ․-ի հուլիսի 25-ից 28-ը - «Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում փորձի փոխանակում, Չեխիայի Հանրապետություն (Պրահա և Բռնո),
2017 թ․-ի նոյեմբերի 16-ից 18-ը - Արդարադատության ակադեմիայում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատողների վերապատրաստման դասընթացներ,
2016 թ․-ի հոկտեմբերի 10-ից 14-ը - Արդարադատության ակադեմիայում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատողների վերապատրաստման դասընթացներ,
2016 թ․-ի հուլիսի 11-ից 15-ը - ԵԽ գրասենյակի կողմից կազմակերպված «Հայաստանի քրեակատարողական հիմնարկների բժշկական և ոչ բժշկական անձնակազմի համար բժշկական էթիկա և մարդու իրավունքներ» թեմայով դասընթացավարների վերապատրաստում,
2016 թ․-ի հունիսի 21-ից 23-ը - «Հոգեբուժական հաստատությունների մշտադիտարկում» թեմայով վերապատրաստում, Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս),
2015 թ․-ի դեկտեմբեր - ՄԱՓԳՀ-ի (UNHCR) կողմից կազմակերպված «Փախստականների և ապաստան հայցողների միջազգային իրավական պաշտպանությունը» վերապատրաստման դասընթաց,
2013 թ․-ի ապրիլի 28-ից 30-ը - Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից կազմակերպված «Պենիտենցիար համակարգում Հայաստանի և Վրաստանի դասընթացավարների համար վերապատրաստում» թեմայով դասընթաց։
2017 թվականին - շնորհվել է պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան։ Մի շարք գիտական հոդվածների հեղինակ:
Տիրապետում է ռուսերենին և անգլերենին։