Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)

hr@ombuds.am
publishDate: —
Ավարտը: 2026-03-02T00:00:00.000Z
hr@ombuds.am 37410530858Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը.
Պաշտպանի քննարկմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների մշակման աշխատանքներին, ռազմավարական փաստաթղթերի, այդ թվում՝ գենդերային հավասարության պարգևադրոշմի շրջանակներում ստորաբաժանման կողմից մշակվող ռազմավարական փաստաթղթի կազմման աշխատանքներին, Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատներով որպես երրորդ կողմ ներգրավման, Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման փուլում Պաշտպանի ներգրավման գործընթացին, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե ներկայացման համար հատուկ դիրքորոշումների մշակման աշխատանքներին, ինչպես նաև Սահմանադրական օրենքով նախատեսված դեպքերում Պաշտպանի՝ դատարան ներկայացվող հայցերի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարան ներկայացվող դիմումների նախագծերի նախապատրաստման աշխատանքներին մասնակցություն։
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը.
Փորձագետը ներգրավվում է վեց ամիս ժամկետով:
3. Փորձագետի պարտականությունները՝
1.Պաշտպանի քննարկմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների մշակման աշխատանքների մասնակցություն,
2.մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող հարցերն օրենքով կամ որևէ այլ իրավական ակտով չկարգավորված կամ ոչ լիարժեք կարգավորված լինելու դեպքերում իրավական ակտը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտության ու սահմանների վերաբերյալ Պաշտպանի առաջարկությունների նախագծերի մշակման աշխատանքներին մասնակցություն,
3. Ռազմավարական փաստաթղթերի, այդ թվում՝ գենդերային հավասարության պարգևադրոշմի շրջանակներում ստորաբաժանման կողմից մշակվող ռազմավարական փաստաթղթի կազմման աշխատանքներին մասնակցություն,
4.օրենքի կամ որևէ այլ նորմատիվ իրավական ակտի կատարելագործման կամ Սահմանադրական դատարան դիմելու առաջարկների վերաբերյալ Պաշտպանին ուղղված դիմումների ուսումնասիրում,
5.ՀՀ սահմանադրական դատարան ներկայացվող հատուկ կարծիքների կազմման աշխատանքներին մասնակցություն,
6.Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատներով որպես երրորդ կողմ ներգրավման, ինչպես նաև Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման փուլում Պաշտպանի ներգրավման գործընթացին, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե ներկայացման համար հատուկ դիրքորոշումների մշակման աշխատանքներին մասնակցություն,
7.Սահմանադրական դատարան ներկայացվող Պաշտպանի դիմումների նախագծերի, ինչպես նաև Սահմանադրական դատարան ներկայացված՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին վերաբերող դիմումների վերաբերյալ հատուկ դիրքորոշումների (amicus brief) նախագծերի նախապատրաստման աշխատանքներին մասնակցություն,
8.Սահմանադրական օրենքով նախատեսված դեպքերում Պաշտպանի՝ դատարան ներկայացվող հայցերի, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարան ներկայացվող դիմումների նախագծերի նախապատրաստման աշխատանքներին մասնակցություն,
9.Տարեկան հաղորդման, ինչպես նաև արտահերթ հրապարակային զեկույցների մշակման աշխատանքներին մասնակցություն,
10.հանրային հետաքրքրություն ներկայացնող՝ մարդու իրավունքներին ու ազատություններին առնչվող հարցերի ուսումնասիրման և վերլուծության աշխատանքներին մասնակցություն,
11.Հայաստանի Հանրապետության և միջազգային ու օտարերկրյա համապատասխան կազմակերպությունների և մասնագետների հետ իրականացվող համատեղ միջոցառումների, համաժողովների, գիտական խորհրդակցությունների, սեմինարների, կազմակերպչական աշխատանքներին մասնակցություն,
12. կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման, կանանց կարողությունների զարգացմանն ու խթանմանը, ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի ուսումնասիրության ու վերլուծության աշխատանքներին մասնակցություն։
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետը.
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2026 թվականի մարտի 2-ը ներառյալ:
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
Հասցե՝ Հայաստան, Երևան 0002, Պուշկինի 56ա, հեռ.՝ (+374 10) 53-02-62, էլ. փոստ՝ ombuds@ombuds.am,
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Հավակնորդներից ընտրություն կատարելու եղանակը.
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն։
9. Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
Քաղաքացին դիմումը և փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի armine.petrosyan@ombuds.am էլեկտրոնային փոստի միջոցով: Եթե քաղաքացին դիմումը և փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, ապա անմիջապես ստանում է համապատասխան հավաստում փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ, իսկ էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկելու դեպքում համապատասխան հավաստումը ստանում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քարտուղարության վերահսկողական և անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Պուշկինի 56ա, հեռ.` 010-53-03-58):