Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


ՄԻՊ աշխատակազմը հանդիպել է IODA նախաձեռնության փորձագիտական խմբի ներկայացուցիչների հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանն ընդունել է «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) անկախ նախաձեռնության ներկայացուցիչներին։
Նախաձեռնությունը իրականացնում է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական տարածքի վերլուծությամբ։
Հանդիպման ընթացքում Վլադիմիր Հովհաննիսյանը փորձագիտական խմբին ներկայացրել է նախընտրական և ընտրական ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լիազորությունների շրջանակը։
Կողմերը քննարկել են նաև ընտրությունների ընթացքում ՄԻՊ հաստատության արագ արձագանքման մեխանիզմները, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ հարցեր։



