Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Մարտի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մուրազ Շամոյանին։
Ողջունելով հյուրին՝ Պաշտպանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ու խթանման ոլորտը իր պաշտոնավարման սկզբից է սահմանել որպես ՄԻՊ հաստատության առաջնահերթ ուղղություն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են խոսքի ազատության, եզդիական համայնքի առնչությամբ հանրության տեղեկացվածության ոչ բավարար մակարդակի, եզդիերենի ուսուցման, վաղ ամուսնությունների կանխարգելման ոլորտում առկա, ինչպես նաև «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի ընդունման կարևորության հետ կապված հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների համայնքների առնչությամբ հասարակությունում առկա կարծրատիպերը հաղթահարելու, միջմշակութային երկխոսությունը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների` հանրային և քաղաքական մասնակցությունը խթանելու կարևորությանը, կրթությունից դուրս մնալու և այլ խնդիրների։
Պաշտպանն ընդգծել է, որ այս ոլորտում անհրաժեշտ է ոչ միայն դեպքերին արձագանքող, այլև իրավունքներն ակտիվորեն խթանող մոտեցում։



