Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Անահիտ Մանասյանն ու ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Բաբկեն Թունյանը քննարկել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր
Մարտի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Բաբկեն Թունյանին։
Զրուցակիցները քննարկել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության առումով առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել գործարար միջավայրում իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի։
Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է այս ոլորտում նոր և արդյունավետ կառուցակարգերի ներդրումն ու զարգացումը՝ ընդգծելով, որ այն Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ընթացիկ առաջնահերթություններից է։
Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության զարգացման հեռանկարներին` նպատակ ունենալով խթանել գործարար միջավայրում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների զարգացումը։



