Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Ակնաշենի միջնակարգ դպրոցի աշակերտների ճանաչողական այցը ՄԻՊ աշխատակազմ
Մարտի 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Արմավիրի մարզի Ակնաշենի միջնակարգ դպրոցի աշակերտները: Պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը, ողջունելով աշակերտներին, ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաքելությունը, լիազորությունների շրջանակը, ինչպես նաև՝ աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր թեմաներ, մասնավորապես՝ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և արձագանքման մեխանիզմները, կրթության իրավունքի ապահովման հարցերը, երեխայի անձնական տվյալների պաշտպանության և աշխատանքային իրավունքների իրացումը։ Անդրադարձ է կատարվել նաև կանանց՝ քաղաքական և հասարակական կյանքում մասնակցության խթանման կարևորությանը, ինչպես նաև՝ տարբեր իրավիճակներում երեխայի լավագույն շահի պահանջի ապահովման անհրաժեշտությանը։
Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը և ստանալու սպառիչ պատասխաններ։
Մարդու իրունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ և միտված են երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։



