Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


ՄԻՊ հաստատությունը՝ առաջին անգամ տարվա գրավիչ գործատուների ցանկում
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ ընդգրկվել է «հայrate» 2025 մրցանակաբաշխության գրավիչ գործատուների ցանկում, որը կազմվել է ուսանողների շրջանում անցկացված համապարփակ հարցմամբ։
Հարցմանը մասնակցած առաջատար բուհերի ուսանողները՝ որպես գրավիչ գործատու, ընտրել էին 100-ից ավել կազմակերպություն: Ուսանողներն առաջնահերթություն են տվել կարիերայի աճի հնարավորություններին, լավ ղեկավարի և աշխատավայրի հարմարավետ պայմանների առկայությանը, գործատուների գրավչությանը, ինչպես նաև կարևորել են վարձատրության չափը, թիմային մշակույթը:
Հայաստանի ՄՌ Ասոցիացիան Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության հետ համագործակցությամբ արդեն հինգերորդ տարին իրականացնում է ուսանողների շրջանում գործատուների վարկանիշավորման հետազոտական ամենամյա «հայrate» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի ուսանողների շրջանում գործատուի բրենդի ընկալման, վստահության և նախընտրության ուսումնասիրությունը։



