Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մեկնարկել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ․ Պաշտպանը քննարկել է մարզում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Մայիսի 19-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ։ Այցը մեկնարկել է ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանումում Անահիտ Մանասյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցությամբ:
Խորհրդակցությունից առաջ Պաշտպանը շրջայց է կատարել ստորաբաժանման տարածքում, քննարկել շենքային և աշխատանքային պայմաններին առնչվող առկա կարիքներն ու հնարավոր բարելավումները։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ստորաբաժանման գործունեության կազմակերպման, աշխատանքի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև աշխատանքային մեթոդաբանության կատարելագործմանն առնչվող մի շարք հարցերի։
Մասնավորապես՝ քննարկվել են ՄԻՊ թեժ գծի կառուցակարգերում սպասվող փոփոխություններին, դիմում-բողոքների պատշաճ ընթացքավորման, քաղաքացիների ընդունելության գործող ձևաչափերի վերանայման, բարեվարքության, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին առնչվող հարցեր։ Տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Միաժամանակ, Պաշտպանը նախընտրական շրջանում առանձնահատուկ կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անկախ, անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը՝ ընդգծելով, որ այն պետք է իրականացվի բացառապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատի շրջանակում՝ բացառելով այնպիսի գործիքների կիրառումը, որոնք դուրս են ՄԻՊ լիազորությունների շրջանակից։
Ամփոփվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, քննարկվել դրանց լուծմանն ուղղված առաջարկներն ու հնարավոր քայլերը։
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել հանրային տրանսպորտի, առողջության պահպանման իրավունքի, համայնքային ենթակառուցվածքների մատչելիության ապահովման, հանրային ծառայությունների հասանելիության, զբաղվածության, բռնի տեղահանված անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների իրավունքների պաշտպանության, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բնույթի այլ հիմնահարցերի և դրանց համակարգային լուծումների հնարավորություններին։
Մարզային ստորաբաժանման ղեկավար Էրիկ Ծերունյանը ներկայացրել է քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու կիրառվող մեթոդաբանությունը, ինչպես նաև պետական իրավասու մարմինների հետ համագործակցության ձևաչափը՝ քաղաքացիների խնդիրների լուծման համատեքստում։
Պաշտպանը կարևորել է մարզային այցերը՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու մարդու իրավունքներին առնչվող խնդիրներին և ապահովելու առավել հասցեական արձագանք։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը մայիսի 21-ին մասնակցել է «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի ընդլայնված նիստին։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների` իրավական պետության և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված գործունեությանը միջամտելու, նրանց անկախ գործունեությունն ու դիրքորոշումները սահմանափակելու, նրանց նկատմամբ անհանդուրժողականություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է և վտանգում է ժողովրդավարական հասարակության բնականոն զարգացումը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպված «Հայաստանի եվրոպական ուղին․ կնքված մտքեր բանտում» խորագրով միջոցառմանը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 20-ին մասնակցել է ՀՀ խորհրդարանական ընտրական գործընթացների ժամանակ ատելության խոսքի և սեքսիզմի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին և հանդես եկել բացման խոսքով։