Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է տեղահանվածների իրավունքների պաշտպանության ընդլայնված նիստին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը մայիսի 21-ին մասնակցել է «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի ընդլայնված նիստին։
Հովհաննիսյանն ընդգծել է, որ բռնի տեղահանման առաջին օրերից սկսած՝ Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում են տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Դրանք վեր են հանվում մշտադիտարկումների, այցերի, ինչպես նաև ստացվող բազմաթիվ դիմում-բողոքների միջոցով։
Վլադիմիր Հովհաննիսյանը նշել է, որ պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում մի շարք հարցեր արդեն լուծում են ստացել, սակայն պարբերաբար բարձրացվող հարցեր շարունակում են պահպանվել հետևյալ ոլորտներում՝ սոցիալական աջակցության ապահովումը, զբաղվածության ստեղծումը և բնակարանային խնդիրները, որոնք պահանջում են երկարաժամկետ և համակարգային մոտեցումներ։
Հովհաննիսյանը նաև հիշեցրել է ՄԻՊ նախաձեռնությամբ ապրիլի 7-ին անցկացված քննարկումը, որտեղ բռնի տեղահանված կանայք հնարավորություն են ստացել իրենց խնդիրները ուղիղ ներկայացնելու Մարդու իրավունքների պաշտպանին և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին։ Այս ձևաչափը թույլ է տվել արձանագրել անհատական խնդիրներ և գտնել նոր համակարգային լուծումներ։
Ընդլայնված նիստին մասնակցել են նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և արդարադատության համագործակցության վարչության պետ Լիլյա Գրետարսդոտիրը, ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Դատաիրավական բարեփոխումների խորհրդական, Նորվեգիայի դրամաշնորհների համակարգող Լիլիթ Դանեղյանը, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ։ Քննարկվել են տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական և ինստիտուցիոնալ քայլերի ազդեցությունն ու առաջիկա առաջնահերթությունները։
Նիստը կազմակերպել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը մայիսի 21-ին մասնակցել է «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի ընդլայնված նիստին։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների` իրավական պետության և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված գործունեությանը միջամտելու, նրանց անկախ գործունեությունն ու դիրքորոշումները սահմանափակելու, նրանց նկատմամբ անհանդուրժողականություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է և վտանգում է ժողովրդավարական հասարակության բնականոն զարգացումը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպված «Հայաստանի եվրոպական ուղին․ կնքված մտքեր բանտում» խորագրով միջոցառմանը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 20-ին մասնակցել է ՀՀ խորհրդարանական ընտրական գործընթացների ժամանակ ատելության խոսքի և սեքսիզմի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին և հանդես եկել բացման խոսքով։