Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Քաղհասարակության անկախ գործունեությանը միջամտությունն անթույլատրելի է. ՄԻՊ
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների` իրավական պետության և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված գործունեությանը միջամտելու, նրանց անկախ գործունեությունն ու դիրքորոշումները սահմանափակելու, նրանց նկատմամբ անհանդուրժողականություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է և վտանգում է ժողովրդավարական հասարակության բնականոն զարգացումը։
Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումները և քաղաքացիական հասարակության գործընկերներից ստացվող ահազանգերը վկայում են, որ ընդհանուր քաղաքական բևեռացումը հանգեցրել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետների նկատմամբ անհանդուրժող մոտեցումների, նրանց անկախ դիրքորոշումների վրա ազդելու, անկախ գործունեությանը միջամտելու տարբեր փորձերի։
Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում նման երևույթները և ընդգծում, որ անկախ, ազատ և սկզբունքային քաղաքացիական հասարակության առկայությունը իրավական պետության և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության անհրաժեշտ նախապայման է։ Քաղաքացիական հասարակությունը չի կարող ենթակա լինել որևէ քաղաքական ազդեցության և վերջինիս գործունեության անկախությունն ու արդյունավետությունը չեն կարող գնահատվել քաղաքական ուժերի և այլ հանրային դերակատարների կամքը կատարելու կամ նրանց ցանկությունները բավարարելու համատեքստում։
Հայաստանում արդյունավետորեն գործում են քաղաքացիական հասարակության բազմաթիվ կազմակերպություններ, որոնք էական դերակատարում ունեն մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հանրային վերահսկողության և հաշվետվողականության ապահովման գործում։
Սա կատարված մեծ աշխատանքի արդյունք է և պետության համար արժեքավոր ձեռքբերում: Միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ քաղաքացիական հասարակության գործունեության համար նպաստավոր միջավայրը չի ենթադրում միայն պետության կողմից նրանց հիմնադրման ու գործունեություն ծավալելու ազատության հնարավորություն, այլ պահանջում է նաև այդ գործունեության համար անվտանգ միջավայր:
Այսօրվա ծայրահեղ բևեռացված միջավայրի պայմաններում քաղհասարակության ներկայացուցիչները թիրախավորվում, առցանց հարձակումների են ենթարկվում ու պիտակավորվում են բոլոր այն դեպքերում, երբ արտահայտում են որևէ տեսակետ, որը հաճո չէ այս կամ այն քաղաքական ուժին կամ հանրային դերակատարին: Ներկայիս ազատ արտահայտման դաշտի ակնհայտ ընդլայնման հետ մեկտեղ սա փաստացի վերածվել է ոչ ֆորմալ «գրաքննության» մի մեթոդի:
Այս իրավիճակը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անընդունելի է համարում և ընդգծում է, որ բոլոր հանրային դերակատարները պետք է նպաստեն վիճակի հաղթահարմանը, իսկ պետությունը պետք է ստանձնի առաջնային դերակատարություն խնդիրը հասցեավորելու և քաղաքացիական հասարակության` իրավական պետության արժեքների ամրապնդմանն ուղղված գործունեության համար միջավայրն անվտանգ դարձնելու հարցում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը մայիսի 21-ին մասնակցել է «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի ընդլայնված նիստին։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների` իրավական պետության և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված գործունեությանը միջամտելու, նրանց անկախ գործունեությունն ու դիրքորոշումները սահմանափակելու, նրանց նկատմամբ անհանդուրժողականություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է և վտանգում է ժողովրդավարական հասարակության բնականոն զարգացումը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպված «Հայաստանի եվրոպական ուղին․ կնքված մտքեր բանտում» խորագրով միջոցառմանը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 20-ին մասնակցել է ՀՀ խորհրդարանական ընտրական գործընթացների ժամանակ ատելության խոսքի և սեքսիզմի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին և հանդես եկել բացման խոսքով։