Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների և փախստականների իրավունքների խթանման և պաշտպանության հարցերով խորհուրդը ստեղծվել է 2026 թվականին՝ Պաշտպանի որոշմամբ։
Խորհրդի հիմնական նպատակն է՝ որպես խորհրդատվական մարմին, աջակցել Պաշտպանին ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների և փախստականների իրավունքների պաշտպանության գործում, ինչպես նաև վերհանել ոլորտում առկա խնդիրներն ու նպաստել դրանց արդյունավետ և պատշաճ հասցեավորմանը։
Խորհուրդը ձևավորվել է ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների և փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ու անկախ փորձագետներից։ Խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաև ապաստան հայցողներ, բռնի տեղահանվածներ և փախստականներ։
Խորհուրդը բաղկացած է 10 անդամից, որոնց թվում են ինչպես ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ երկարամյա փորձառություն ունեցող անկախ փորձագետներ։
Խորհրդի գործունեությունն ուղղված է ոլորտում առկա համակարգային խնդիրների բացահայտմանը, իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների միջև համագործակցության ամրապնդմանը։