Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)

Քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը հատկապես վառ ընդգծվում է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեության միջոցով:
Խորհուրդը ձևավորվել է Պաշտպանի որոշմամբ՝ 2022 թվականի օգոստոսի 25-ին։
Խորհուրդն իր գործունեությունը ծավալում է կանանց իրավազորման, տնտեսական հզորացման, իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման, դրանց արձանագրման և աջակցության տրամադրման, իրավապահ համակարգում և զինված ուժերում կանանց ակտիվ ներգրավման ու առաջընթացի ոլորտներում, կանանց իրավունքներին առնչվող ռազմավարական ու կրթական ուղղություններում։
Խորհուրդը ձևավորվում է կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում հասարակական փորձ ունեցող ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից:
Խորհուրդը բաղկացած է 17 անդամից՝ այդ թվում 16 հասարակական կազմակերպության ներկայացուցչից և մեկ անհատ փորձագետ-փաստաբանից։
Խորհրդի կազմում անհատ փորձագետ-անդամի ընտրության ժամանակ նախապատվությունը տրվում է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրավաբանի, բժշկի, հոգեբանի, սոցիալական աշխատողի, սոցիոլոգի մասնագիտություն և համապատասխան աշխատանքային փորձ ունեցող անձանց:
Խորհրդի նպատակը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է՝ որպես խորհրդատվական մարմին:
Խորհրդի խնդիրներն են՝
• աջակցել Պաշտպանին կանանց իրավազորման, տնտեսական հզորացման, իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային հիմքով բռնության կանխարգելման, դրանց արձանագրման և աջակցության տրամադրման աշխատանքներում,
• խթանել իրավապահ համակարգում և զինված ուժերում կանանց ակտիվ ներգրավմանն ու առաջընթացին,
• աջակցել Պաշտպանին ոլորտի զարգացման համար կառավարության կողմից հաստատված ռազմավարությունների ու ծրագրերի իրականացման մշտադիտարկում և կատարողականի գնահատում իրականացնելու հարցերում,
• նպաստել կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված հետազոտությունների, ուսումնասիրությունների կամ վերլուծությունների իրականացմանը, համակարգային խնդիրների վերհանմանը և դրանց հիման վրա Պաշտպանին առաջարկներ ներկայացնելուն,
• իրականացնել կանանց ու աղջիկների իրավունքների մասին իրազեկման արշավներ, կրթական ու մասնագիտական վերապատրաստման ծրագրեր,
• ուսումնասիրել և քննարկել կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ ինչպես տեղական հասարակական կազմակերպությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների զեկույցները կամ հաշվետվությունները, միջազգային և եվրոպական կառույցներում բարձրացված խնդիրները և ոլորտին առնչվող այլ հարցեր։
Խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն վեց ամիսը մեկ անգամ, որոնք վարում է Պաշտպանը: Ըստ անհրաժեշտության կարող են հրավիրվել նաև արտահերթ նիստեր՝ Պաշտպանի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:
Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար անձինք, Խորհրդի անդամ չհանդիսացող այլ հասարակական կազմակերպություններ և փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրային գործիչներ և այլ շահագրգիռ անձինք: