Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդը ձևավորվել է 2024 թվականին՝ Պաշտպանի որոշմամբ։
Խորհրդի նպատակը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է՝ որպես խորհրդատվական մարմին: Խորհրդի անդամները հնարավորություն են ունենում Պաշտպանին ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, դիտարկումներն ու առաջարկները, երեխաների ձայնը լսելի դարձնել ներպետական և միջազգային հարթակներում:
Խորհուրդը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերը և բնակավայրերը ներկայացնող և տարբեր տարիքային խմբերի երեխաներից։ Խորհրդի կազմում ընդգրկվում են երեխաներ, որոնք հետաքրքրված են երեխաների իրավունքների պաշտպանությամբ, պատրաստ են բարձրաձայնել երեխաներին հուզող խնդիրները և մասնակցել դրանց լուծմանն ուղղված քննարկումներին։
Պաշտպանին առընթեր Խորհրդում քննարկման առարկա են հանդիսանում՝
• երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի վերաբերյալ խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները,
• կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, առցանց անվտանգության ոլորտներում երեխաներին առնչվող հարցերը,
• երեխաների նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումները,
• երեխաների՝ ներպետական և միջազգային հարթակներում իրականացվող քննարկումներին, միջոցառումներին և նախաձեռնություններին մասնակցության խթանումը,
• ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորություն ունեցող այլ հարցեր։
Խորհուրդը նպաստում է երեխաների ձայնը լսելի դարձնելուն, նրանց մասնակցության խթանմանը և երեխաների լավագույն շահի ապահովմանն ուղղված նախաձեռնությունների զարգացմանը: